![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարանը գրում է.
Ժողովուրդ թերթը չի զարմացել, որ Երևանի անասնաբուժական ինստիտուտն (ամենայն ու խորին հարգանք այդ Ինստիտուտն ավարտածների ու մասնագետների հանդեպ) ավարտած Արթուր Վանեցյանը պատգամավոր, խմբակցության ղեկավար է, դրանից առաջ էլ հասցրել է գեներալ ու ԱԱԾ տնօրեն աշխատել, բայց զարմացել է, որ Երևանի տնտեսագիտական համալսարանն ավարտած Վոլոդյա Հակոբյանը ՔՊ կուսաակցության ներսում հայտարարված մրցույթով ինքնաառաջադրվել է ՔՊ համամասնական ցուցակով առաջադրվելու համար․․․
Անշուշտ, իմ կարծիքով, ցանկալի է, որ Աժ-ում լինեն և’ տնտեսագետներ, և’ անասնաբուժներ, և’ քաղաքագետներ, և այլ մասնագետներ, ու ես տարօրինակ բան չեմ տեսնում դրանում։ Անգամ տարօրինակ բան չեմ տեսնում, որ ԵՊՏՀ-ն ավարտած շրջանավարտը սկզբում կամ կյանքի հանգամանքների թելադրանքով առաքիչ էլ աշխատած լինի՝ ԲՈՒՀ-ի դիպլոմով, կամ էլ’ շրջանավարտ անասնաբուժը սկզբում որևէ մեկի անասնագոմի վետերինարը եղած լինի։
Այ, զարմանալի է, որ «Ժողովուրդն» է զարմանում։ Մարդիկ էլ «Ժողովրդի» վրա են զարմանում, եթե անկեղծ․․․ Թերևս իրենց տրամաբանության շրջանակներում կարող էին զարմանալ նաև երբեմնի լրագրող Թագուհի Թովմասյանի՝ պատգամավոր առաջադրվելու ժամանակ. չէ որ նա ոչ այնքան դասական լրատվամիջոցի՝ «Չորրորդ իշխանության» լրագրող էր․․․
![]()