Առաջին արհեստական բանականության (AI) գործարանը՝ 500 մլն դոլար արժողությամբ, կառուցվելու է Հրազդանում

Հրազդան համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Սիրով տեղեկացնում եմ, որ տարածաշրջանում առաջին արհեստական բանականության (AI) գործարանը՝ 500 մլն դոլար արժողությամբ, կառուցվելու է Հրազդանում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, համաշխարհային տեխնոլոգիական առաջատար NVIDIA–ի (կապիտալը շուկայում մոտ 4,6 տրիլիոն ԱՄՆ դոլար է), AI ամպային և ենթակառուցվածքային հայտնի Firebird ընկերության և Հայաստանի առաջատար Team ընկերությունների խմբի համագործակցության արդյունքում։

Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի Հանրապետության և Հրազդան քաղաքի համար․ մենք դառնում ենք տարածաշրջանային AI կենտրոն, որտեղ կստեղծվի բարձր հզորությամբ գերհամակարգչային ենթակառուցվածք՝ նորարարական նախագծերի, տեխնոլոգիական արտադրության և գիտահետազոտական աշխատանքների համար։

Այս ներդրումը ոչ միայն հզորացնելու է Հայաստանի դիրքերը միջազգային տեխնոլոգիական ասպարեզում, այլև էականորեն բարձրացնելու է մեր քաղաքի վարկանիշը, բերելով նոր աշխատատեղեր, զարգացված ենթակառուցվածք և նորարարական միջավայր։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի ֆեյսբուքյան էջից։

AI գործարանի կառուցումը մեր քաղաքի զարգացման հերթական մեծ քայլն է լինելու, և այս մասշտաբային նախագիծը ևս մեկ անգամ փաստում է, որ Հրազդանը շարունակաբար ամրապնդում է իր դիրքերը որպես առաջատար, զարգացող և նորարարական քաղաք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ