![]()
Ինչպես հայտնի է, Հռոմի Լևոն 14-րդ պապն իր առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակում Թուրքիայում է: Նա և Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս 1-ը միասին աղոթել են Իզնիկում քրիստոնեական այլ դավանանքների առաջնորդների հետ:
Ժամերգության ավարտին քրիստոնեական եկեղեցիների և համայնքների ղեկավարները միասնաբար արտասանել են Նիկեա-Կոստանդնուպոլսի Հավատո Հանգանակը՝ 325թ. Նիկիայի առաջին տիեզերական ժողովում ընդունված դավանանքի քրիստոնեական բանաձևը, որին մասնակցում էին նաև Հայ եկեղեցու ներկայացուցիչները, և որտեղ ամրագրվեց Որդի Աստծո միաբանության վարդապետությունը Հայր Աստծուն:
Դա տեղի է ունեցել 1700 տարի անց հենց այն վայրում, որտեղ առաջին անգամ հռչակվեց Հավատո Հանգանակը՝ Սուրբ Նեոֆիտոսի բազիլիկում։
Իզնիկը գտնվում է Թուրքիայում՝ պատմական Նիկիայի տեղում:
![]()