Ոսկեպարի եկեղեցու խաչը կրկին վերականգնված է. լրագրողների կողմից դիտմամբ մանիպուլացվում էր թեման. Դանիելյան

Ոսկեպարի եկեղեցու խաչը կրկին վերականգնված է:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

«Այս պահին այն տեղադրվում է:

Խաչը հանվել էր վերանորոգման նպատակով, սակայն լրագրողների կողմից դիտմամբ մանիպուլացվում էր թեման»,- գրել է պատգամավորը:

Գրառմանը կից՝ Դանիեյանը նաև տեսանյութ է հրապարակել:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվել, որ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթից խաչը հանվել է: Պատգամավոր Դավիթ Դանիելյանն անդրադարձել էր շահարկումներին՝ տեղեկացնելով, որ եկեղեցու խաչը հանել են փոշեներկման և վերականգնման նպատակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ