Արփինե Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վահագն Ալեքսանյանը կպատասխանեն քաղաքացիների տեսահարցերին

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և նույն հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ ՆԳՆ և ենթակա ծառայությունների ոլորտների վերաբերյալ տեսահարցերին:

Այս մասին հայտնել է ՆԳՆ-ն՝ խնդրելով հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին՝ մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ