Մետաղադրամ կուլ տված երեխայի կյանքը փրկվել է պարեկների և բժիշկների օպերատիվության շնորհիվ

Նոյեմբերի 23-ի գիշերը՝ ժամը 23.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Եղվարդի խճուղում երեխան գրկին մի կին կանգնեցնելով Պարեկային ծառայության մեքենան՝ հայտնել է, որ երեխան մետաղադրամ է կուլ տվել, խեղդվում է, պետք է շտապ հասցնել հիվանդանոց:

Կոտայքի մարզի գումարտակի պարեկային կարգախումբը երեխային ծառայողական մեքենայով տեղափոխել է Երևան՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոն:

Պարեկների և բժիշկների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ