Հոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառված 2 հարևանների ծեծկռտուքն ավարտվել է նրանցից մեկի սպանությամբ

Լոռու մարզում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մեկ օր առաջ, ժամը 18։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ 74-ամյա Լյովիկ Շ․-ն այցելել է համաքաղաքացի 75-ամյա Վազգեն Դ․-ի տուն, որտեղ նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, և այդ ժամանակ Վազգեն Դ․-ն փայտե ինչ-որ առարկայով մի քանի անգամ հարվածել է Լյովիկ Շ․-ի գլխին, ինչն դարձել է վերջինիս մահվան պատճառ, իսկ Վազգեն Դ․-ն հեռացել է նշված վայրից։

Վազգեն Դ․-ն նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին։

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռվել է քրեական վարույթ, կասկածյալ Վազգեն Դ․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալի հագուստի և կոշիկների վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, և կոշիկներն ու հագուստները քննիչը առգրավել է։

Մահացածն ու կասկածյալը երկար տարիներ հաշվառված են եղել հոգենյարդաբանական դիսպանսերում, կասկածյալին դատահոգեբուժական փորձաքննության ուղարկեու որոշում է կայացվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ