Կտրիճ Ներսիսյանի եղբոր և եղբորորդու կալանքը երկարաձգվել է

Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով, իսկ Գևորգ Ներսիսյանի որդու՝ Համբարձում Ներսիսյանի կալանքը՝ 3 ամսով: Այս մասին հայտնում է News.5tv.am-ը։

Հիշեցնենք՝ Գևորգ Ներսիսյանն ու որդին մեղադրվում են խուլիգանության և Էջմիածնում թեկնածուի քարոզչությունը խոչընդոտելու արարքներ կատարելու համար։

Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ