![]()
Ինդոնեզիայի արևմուտքում գտնվող Հյուսիսային Սումատրա նահանգում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 248-ի:
Ինչպես հայտնել է երկրի աղետների կառավարման գործակալությունը՝ ավելի քան 100 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, կան մտավախություններ, որ զոհերի թիվը կաճի:
Արտակարգ իրավիճակների ծառայությունները դժվարանում են հասնել դեպքի վայր և տուժածներին օգնության՝ ճանապարհների, կամուրջների և ենթակառուցվածքների վնասման, ինչպես նաև ծանր տեխնիկայի պակասի պատճառով:
Ջրհեղեղներն առաջացել են մուսսոնային անձրևներից, որոնք գետերը դուրս են բերել ափերից և վնասել հազարավոր տներ ու շենքեր: Մոտ 3000 ընտանիք տարհանվել է:
![]()