Վիճաբանել, մեքենան վարել են ընկած տղայի վրա. վերջինս մահացել է, նախաձեռնվել է քրեական վարույթ

Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն նոյեմբերի 26-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մի խումբ տղաներ վիճաբանել են, մասնակիցներից մեկը ընկել է գետնին: Տեսնելով նրան, հակառակորդ խմբի անդամները մեքենան այնքան են վարել ընկած քաղաքացու վրա, մինչև նա մահացել է:

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, սպանության և սպանության փորձի հատկանիշներով: 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ