![]()
Նոյեմբերի 29-ը Կին իրավապաշտպանների միջազգային օրն է:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Շնորհավորում եմ` հատուկ ընդգծելով, որ կին իրավապաշտպանների հետևողական աշխատանքը, համարձակությունը և անսպառ նվիրումը նպաստում են`ստեղծելու ավելի արդար, համերաշխ և ներառական հասարակություն։
Կին իրավապաշտպանների ջանքերն ու ակտիվ գործունեությունը շարունակական ոգեշնչման աղբյուր են։ Այդ գործունեությունը պետք է իրացվի անվտանգ, սոլիդար միջավայրում, իսկ կին իրավապաշտպանները պետք է զերծ լինեն որևէ տեսակի թիրախավորումից»,- գրել է Մանասյանը:
![]()