![]()
Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը: Գյումրին մի քանի ամիս ղեկավարած Ղուկասյանը մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրիի քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար:
Ինչպես հայտնում է «Լուրեր»-ը, կաշառատուն իրեն մեղավոր է ճանաչել, իսկ Վարդան Ղուկասյանը, ըստ փաստաբանի, մեղադրանքը չի ընդունում:
Դատարանում մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:
Առավել մանրամասն՝ ռեորտաժում:
![]()