![]()
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ իրականում իր համար անսպասելի չէր, որ հոգևորականները ըմբոստանալու են:
Ըստ նրա՝ այլ հարց է, որ Կտրիճ Ներսիսյանը և նրա թայֆան Եպիսկոպոսաց դասին մեկուսացրել են, և նրանք հնարավորություն չեն ունեցել խոսելու:
«Շնորհակալ եմ և խոնարհվում եմ այդ հոգևորականների առաջ, որ առաջամարտիկի դերը վերցրին: Կտրիճ Ներսիսյանը մետաստազ է, պղծության սիմվոլ, պետք է հեռացվի: Նա ունի հաշված ժամեր: Կտրիճ Ներսիսյանը խախտել է կուսակրոնության ուխտը և զավթել լուսավորչի գահը: Թող գնա թոռներով զբաղվի, կուսակցություն բացի, բերդերում նստած իր ընկերներին օգնություն տանի, կարող է շինարարական ոլորտում օգտակար լինել Կտրիճ շինարարը»,- ասում է Մկրտչյանը:
Միաժամանակ վերջինս նկատում է՝ Գարեգին Բ-ն հապաղում է, քանի որ նրան չեն թողնում հեռանալ. «Կտրիճ Ներսիսյանի գնալով ՌԴ հատուկ ծառայությունները կմորթեն ու կուտեն նրա եղբորը՝ Եզրասին»:
Հարությունը Մկրտչյանը համոզմունք ունի, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը Կտրիճ Ներսիսյանի պարանոցն է, արյունատար գլխավոր երակը. «Կոմպրոմատային արքա է, որ ազդում է եկեղեցականների վրա»:
Զրուցակիցը շեշտում է՝ չի կարելի պետության գլխին դամոկլյան սրեր ճոճել. «Եկեղեցին վերջին բաստիոնն էր «5-րդ շարասյան», որտեղ խրամատ էին փորել ու դիրքավորվել»:
Քաղաքագետը նաև նկատում է. ««Մարտի 1»-ին մարդկանց գնդակահարելու, ծեծելու, իշխանությունը ուզուրպացնելու վրա աչք են փակել»:
Վերջինս հարց է հնչեցնում. «Ինչո՞ւ պայմանական Պետրոս Պետրոսյանի կամ Նիկոլ Փաշինյանի նկարը կախված չէ Մայր Աթոռում, այլ կախված է Սամվել Կարապետյանինը, թող Սուրբ Սամվել ասեն: Հելնեք վերև, իջնեք ներքև՝ Կտրիճ Ներսիսյանն ու իր թափառախումբը պետք է հեռանան: Մարդիկ սեղանի շուրջ Կտրիճ Ներսիսյանին ոսկեղենիկ հայերենով են հիշում»:
Անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե Հայաստանում շուրջ 50 քաղբանտարկյալ կա, զրուցակիցը նկատում է. «Մարդ, որ, ըստ իրավապահների, պատրաստվում էր մարդկանց պատերի տակ գյուլլել, քեշով դիակները առնել, ավտոբուսներում ողջ-ողջ վառել, լո՞ւրջ, քաղբանտարկյա՞լ է»:
Ըստ Հարություն Մկրտչյանի՝ կոնյակի հինն է լավը, իսկ դաշնակցության հինը գանգրենայի է վերածվել. «ՀՀ քաղաքացիները բնական զզվանք են ապրում Քոչարյան-Սերժ զույգին տեսնելով»:
Քաղաքագետը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում նաև հայտարարել է, որ 2026 թվականի ընտրություններում առաջադրվելու է: Թե որ քաղաքական ուժի հետ, դեռ չի ցանկանում հանրայնացնել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում
![]()