Ինչու է Իլհամ Ալիևը Սևանը անվանել Գյոկչա. քարտեզագետը ուշագրավ մանրամասներ է հայտնում. տեսանյութ

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում քարտեզների միջոցով ներկայացրել է, թե ինչ անվանումներ է ունեցել Սևանը, և ինչու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այն անվանել Գյոկչա:

Վերջինս նաև խոսել է սահմանազատման և դրա հետագա ընթացքի մասին:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ բարեկամանալու համար երկար տարիներ և սերնդափոխություն են պետք, բայց պետք է հարաբերությունները կարգավորվեն: Նկատում է՝ ով հակառակ է սրան, նա է մեր թշնամին: Վերջինս կարևոր է համարում Ադրբեջանի տարածքով ՀՀ ցորեն բերելը:

Քարտեզագետն ասում է՝ «Զանգեզուրի միջանցք» տերմինը Ալիևը կիրառում է ներքին խոհանոցի համար:

Ըստ նրա՝ որքան էլ խաղաղություն լինի, Հայաստանն իր ռազմական դրությունը պետք է բարելավի:

Գալչյանը նաև համառոտ խոսել է եկեղեցու վերնախավի շուրջ բարձրացված աղմուկի մասին: Նա համոզմունք է հայտնել, որ եկեղեցականներն իրավասու չեն խառնվել դիվանագիտությանը. «Ի՞նչ էր անում եկեղեցին, երբ Ադրբեջանը գերիներ էր վերցնում, դատարկում Արցախը՝ ոչինչ: Ինչո՞ւ զանգերը չհնչեցին Ղարաբաղը դատարկվելիս»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ