Հաստատվել է հայտնի տեսանյութերում Արշակ Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը. նա հրաժարվել է ներկայանալ ՔԿ

«Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ հաստատվել է հայտնի տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը:

«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, նշված եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշյալ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին»,- հայտնել է ՔԿ-ն։

Փաստաբան Արսեն Բաբայանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Քննչական կոմիտեն Արշակ Խաչատրյանին առաջարկել է ներկայանալ կոմիտե։ Խաչատրյանը հրաժարվել է

Հիշեցնենք՝ օրերս համացանցում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող և անձնական կյանքին առնչվող, ենթադրաբար գաղտնի նկարահանումով արված տեսանյութ էր հրապարակվել, որի իսկության հաստատման դեպքում ստացվելու է՝ Արշակ Խաչատրյանը խախտել է կուսակրոնության ուխտը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ