![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ողջունում է եպիսկոպոսների հայտարարությունը և այն կարևոր համարում:
Ըստ նրա՝ սա կարևոր մեսիջ էր հանրությանը, որ Մայր Աթոռի ներսում անառողջ մթնոլորտ է:
«Կտրիճ Ներսիսյանը չի ցանկանում առերեսվել այս խնդիրներին: Նա և իր նեղ խմբակը այնպիսի անպարկեշտ գործողություններ են արել, որը հանրությունը որակում է սրբապղծություն: Պետք է ազատի վեհարանը և խոստովանի, որ ընդդիմադիր գործունեություն է ծավալում: Երբևէ տեսել եք, որ նա իր կոչերով և հայտարարություններով համախմբի շուրջը ժողովրդին, խաղաղեցնի: Անգամ պատերազմի ժամանակ նրա կոչերը եղել են ընդդիմադիր քաղաքական համատեքստում»,- ասում է Մանավազյանը:
Ըստ նրա՝ Գարեգին Բ-ն մնացել է միայնակ և պետք է Սամվել Կարապետյանի նկարը վերցնի ու հեռանա եկեղեցուց:
Մանավազյանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ այս պայքարը եկեղեցու դեմ չէ, այլ հանուն եկեղեցու է. այն պետք է մաքրել:
Անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե Հայաստանում 5 տասնյակի հասնող քաղբանտարկյալներ կան, իշխող ուժի անդամն ասում է՝ հայհոյող և ատելության խոսք տարածողը, պետությանը սպառնացող անձը դարձել է «քաղբանտարկյալ». «Խոսքի ազատությունը հայհոյանքը, ատելությունը, սպառնալիքը չէ»:
Ինչ վերաբերում է ընդդիմության համախմբմանը, նա նկատում է. «Դաշնակցության համախմբումը լավագույն դեպքում Բաղրամյան պողոտայում խորոված փարթին է եղել: Արման Թաթոյանը անատամ քաղաքական գործիչ է, փորձ է անում մի սուր բան ասի, զարմանում եմ նրա համարձակության վրա. ոչինչ չասող քաղաքական գործիչը բանավեճի հայտ է ներկայացնում»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()