![]()
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ փրկարարական ծառայողների ձմեռային համազգեստի անցմամբ պայմանավորված՝ տեղի է ունեցել Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ենթակա անձնակազմի շարային ստուգատես:
Շարային ստուգատեսները կարևոր նշանակություն ունեն ծառայության ներքին կարգապահության ամրապնդման, անվտանգության բարձր մակարդակի ապահովման և գործառութային պատրաստականության շարունակական կատարելագործման գործում։
Ստորաբաժանումների ղեկավարների անցկացրած ստուգատեսների ընթացքում մանրամասն ստուգվել են փրկարարական ծառայողների համազգեստի կրման կանոններին համապատասխանությունը, պատշաճ արտաքին տեսքը, շարային կեցվածքը, անհրաժեշտ փաստաթղթերի և ծառայողական վկայականների առկայությունը, ընդհանուր պատրաստվածությունը, ինչպես նաև կարևորելով տագնապային պայուսակների առկայությունը՝ ստուգվել են դրանցում անհրաժեշտ իրերի համապատասխանությունը սահմանված պահանջներին։
Անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը գնահատել է բարձր, միևնույն ժամանակ մատնանշվել են թերությունները, որոնց վերացման նպատակով տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ հետագա աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար։
ՆԳՆ փրկարար ծառայությունում մեծ ուշադրություն է դարձվում ինչպես մասնագիտական պատրաստվածության, այնպես էլ ծառայողական կարգապահության ապահովմանը։
![]()