Հայտնի է՝ որ բռնցքամարտիկները կմասնակցեն Դուբայում կայանալիք աշխարհի առաջնությանը. հրապարակվել է կազմը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կազմ ու պատրաստ է աշխարհի առաջնությանը։

Ինչպես հայտնել է ֆեդերացիան, Հայաստանի ընտրանին մրցավայր կմեկնի դեկտեմբերի 1-ին։

Հայաստանը Դուբայում կայանալիք աշխարհի առաջնությանը կլինի մեծ պատվիրակությամբ։ Մեր բռնցքամարտիկների կողքին կլինեն ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը և մեր անվանի ու տիտղոսակիր բռնցքամարտիկները՝ Եվրոպայի չեմպիոններ Մեխակ Ղազարյանն ու Սամսոն Խաչատրյանը։

Աշխարհի առաջնությունում հանդես կգան հետևյալ մարզիկները.

48 կգ Բարեղամ Հարությունյան
51 կգ Ռուդոլֆ Գարբոյան
54 կգ Դավիթ Եգորյան
57 կգ Ժիրայր Սարգսյան
60 կգ Արթուր Բազեյան
63,5 կգ Նարեկ Հովհաննիսյան
67 կգ Արմեն Մաշակարյան
71 կգ Արարատ Հարությունյան
75 կգ Վախթանգ Հարությունյան
80 կգ Արտուշ Հովհաննիսյան
86 կգ Ռաֆայել Հովհաննիսյան
92 կգ Նարեկ Մանասյան
+92 կգ Դավիթ Չալոյան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ