Պապոյանը Ստամբուլում համաժողովի է մասնակցել, զրուցել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, այլ երկրների նախարարների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 28-ին Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում մասնակցել է «Zero Waste Forum» («Զրոյական թափոններ») համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, համաժողովը միավորել էր գյուղատնտեսության ոլորտը համակարգող շուրջ երկու տասնյակ նախարարների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականություն մշակողների՝ նպատակ ունենալով խթանել «զրոյական թափոնների» գաղափարը համաշխարհային մակարդակով։

Միջոցառման ընթացքում Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Իրաքի գյուղատնտեսության նախարարների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ