Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը:

Քննարկվել են կուսակցությունների ֆինանսավորման ոլորտում առկա օրենսդրական լուծումները, կուսակցություններին տրամադրվող նպատակային ֆինանսավորման չափորոշիչներն ու հիմնավորումները, ինչպես նաև կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկության նկատմամբ վերահսկողական գործառույթների և մեխանիզմների հստակեցումները։

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում ներկայացվել են ՏՀԶԿ-ի գնահատման 5-րդ փուլի շրջանակներում կատարողականի գնահատման չափանիշներն ու արձանագրված առաջընթացը հակակոռուպցիոն քաղաքականության, շահերի բախման ու հայտարարագրման, ազդարարների պաշտպանության, գործարար բարեվարքության, դատական համակարգի անկախության, դատախազական համակարգի անկախության, հակակոռուպցիոն մարմինների և կոռուպցիոն հանցագործությունների քննության ուղղությամբ:

Զեկուցվել է նաև ԳՐԵԿՈ-ի Հայաստանի գնահատման 5-րդ փուլի շրջանակներում առկա հանձնառությունների ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Զեկույցների վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները՝ առաջարկվող լուծումների վերաբերյալ, մտքեր են փոխանակվել հանձնառությունների կատարման ընթացակարգերի շուրջ:

Ամփոփելով վարչապետ Փաշինյանը հանձնարարել է զեկույցների ընթացքում վեր հանված խնդիրների ուղղությամբ շարունակել աշխատանքները և հաջորդ նիստին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ