![]()
Արդյո՞ք օվշորների համար մեղադրվող Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պետք է նորոգի եկեղեցին: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով լրագրողների հարցին, ասաց՝ այդ մարդուն որպես նոր կաթողիկոս չեմ տեսնում, դա ինձ համար անքննելի հարց է:
«Թե՛ ինքը ինչ մասնակցություն կունենա եկեղեցու նորոգմանը, թե՛ ձեր նշած փաստերն ինչ հետևանք կունենան, ես որևէ բան չեմ բացառում։ Ի՞նչ եք առաջարկում, մարդը եկեղեցում գործող հոգևորական է և ամենաազդեցիկներից մեկն է։
Կարող եմ ասել, որ քաղաքական առումով պարոն Կճոյանի հետ մենք որևէ քաղաքական բանավեճերի մեջ չենք, ինքը գործող հոգևորական է, իր կարծիքն է հայտնել, ինչպես մնացած եպիսկոպոսները, ես հարգանքով եմ մոտենում իր հայտնած կարծիքին, ողջունում եմ իր և մնացածի գործողությունները և հաջողություն եմ մաղթում»,- ասել է ԱԺ նախագահը։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ նման մարդը չի կարող կաթողիկոս լինել։
![]()