Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի պատանուն ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ

Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի պատանուն ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից:

«Խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերն այսօր են ստացվել Դատախազությունում, վերաքննիչ բողոք կներկայացնենք»,-նշվել է մեր հարցմանն ի պատասխան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ, որում 4-5 դեռահասներ բռնություն են կիրառում մի պատանու նկատմամբ, ստորացնում նրան, սեռական բնույթի հայհոյանքներ տալիս, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում:

Ըստ տեղեկությունների՝ բռնության ենթարկող տղաները Զորական գյուղի դպրոցի բարձր դասարանների աշակերտներ են, իսկ բռնության ենթարկվող տղան՝ Նոյեմբերյանի քոլեջներից մեկի սան:

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քոլեջի ուսանողին բռնության և նվաստացման ենթարկած 5 դեռահասներն այս պահին ազատության մեջ են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ