Ողջունում եմ իր ու մնացածի գործողությունները և հաջողություն են մաղթում, այդ մարդուն որպես նոր կաթողիկոս չեմ տեսնում. Սիմոնյանը՝ Կճոյանի մասին

«Ակնհայտ է, որ վերջացել է կինոն»,- ճեպազրույցում եկեղեցում տիրող իրավիճակին անդրադառնալով՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով՝ ակնհայտ է, որ Կտրիճը ուխտադրուժ է:

Հարցին, որ օրինակ երեկ Փաշինյանին հանդիպած հոգևարականներից Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին հետ կապվում է օֆշորային սկանդալ, Սիմոնյանն արձագանքեց.«Ես այդ մարդուն որպես նոր կաթողիկոս բնական է՝ չեմ տեսնում և դա իմ համար անքննելի հարց է: Ինչ եք առաջարկում մարդը եկեղեցու գործող պաշտոնյա է և ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկն է: Քաղաքական առումով, պարոն Կճոյանի հետ կապված որևէ քաղաքական բանավեճի, բանակցությունների մեջ չենք, ինքն իր կարծիքն է արտահայտում, ինչպես մնացած եպիսկոպոսները, ես հարգանքով եմ մոտենում իր հայտնած կարծիքին, ողջունում եմ իր ու մնացածի գործողությունները և հաջողություն են մաղթում»:

Խոսելով առհասարակ Փաշինյանի հետ հանդիպած հոգևորականների վերաբերյալ նաև մամուլում տարածված խոսակցություններին, այդ թվում նրանցից ոմանց կողմից կուսակրոնության ուխտը խախտած լինելուն, Սիմոնյանն ասաց.«Իրենց ներսում պրոցես է սկսվել և այդ պրոցեսի հիմքերում գիտեք՝ ինչ փաստաթուղթ է դրած: Վարչապետը հանդիպել է և նրանց հետ քննարկել է այդ պրոցեսը և իր գոհունակությունն է հայտնել, որ պրոցես է սկսել, թե դրա վերջում այդ սենյակի մեջ կմնա մի հոգի, 10 հոգի, ժամանակի հարց է, հիմա ոչ կարող եմ կանախատեել, ոչ էլ՝ գնահատական տալ»:

Ինչ վերաբերում է հարցին, որ հնարավոր է իշխանությունը կոմպրոմատներ ունի հոգևորականների նկատմամբ, Սիմոնյանը առաջարկեց մտածել, որ գուցե նման կոմպրոմատներ ունի մի այլ երկիր.«Կարող է ունենալ կոմպրոմատ, ասի ոչ թե հրաժարական տա, այլ պայքարի գործող իշխանության դեմ, որովհետև գործող իշխանությունը իրենց ձեռք չի տալիս»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ