Խոստովանում են՝ լավ գիտեն եկեղեցում ինչ է կատարվում, բայց քանի Կտրիճը իրենց շարքերում է, լռում էին. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնակով մի շարք եպիսկոպոսների հետ ՀՀ վարչապետի հանդիպումից հետո ընդդիմության դաշտում սկսված մեղադրանքներին:

«Ընդդիմությունը ամբողջությամբ բացահայտեց իրեն: Եպիսկոպոսների հայտարարությունից և վարչապետի հետ հանդիպումից հետո բոլորը միաբերան կրկնում են, թե նրանց ամեն ինչ կներեին, բայց ոչ դա: Այսինքն՝ ըստ էության, խոստովանում են, որ շատ լավ գիտեին, թե եկեղեցու ներսում ինչ է կատարվում, բայց քանի որ Կտրիճը իրենց շարքերում է, լռում էին:

Ստացվում է՝ ընդդիմությանը ո՛չ եկեղեցին, ո՛չ էլ կրոնի հետ կապված հարցերը հետաքրքիր չեն, պարզապես պետք է ընդդիմադիր հայտարարություններ անել և օգնել պահել 5-րդ շարասյան փլվող պատը: Ձեզ, իրոք, չի ներվելու այս ամենը, եկեղեցու անունը օգտագործելով ձեր նպատակին հասնելու մուրազը մնալու է անկատար. դուք պղծության քավորներն եք:

Այնքան ստոր են, որ եկեղեցին դիտարկում են որպես Գյումրի, նրանց համար կապ չունի կառույցի նշանակությունն ու էությունը, կարևորը ցանկացած գնով նպատակին հասնելն է, իշխանություններին դեմ որևէ մարդ գտնելն է:

Շարունակեք մեծ գումարներ ծախսել՝ ամեն օր ձեր սիրելի ԶԼՄ-ների միջոցով թույն լցնելու համար: Ժողովրդին ատողները այդ նույն ժողովրդից քվե չեն ստանալու, իսկ Կտրիճին քիչ է մնացել, շուտով արդեն կկարողանա առանց սքեմի՝ քաղաքացիական հագուստով կոչ անել ընտրել իր սիրելի օլիգարխներին և թալանչիներին, որոնց հետ նա սերտաճել է»,- գրել է Մանավազյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ