![]()
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքների նկատմամբ:
Այս մասին «Հատիկ առ հատիկ» խորագրի ներքո հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ է:
![]()