Արայիկ Հարությունյանն արձագանքել է Թաթոյանի բանավեճի առաջարկին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հայտարարությանը, թե պատրաստ է բանավիճել ՀՀ վարչապետի հետ:

«Ասենք, պատկերացնում եք Իսպանիայի առաջնության երկրորդ լիգայում խաղացող «Սարագոսա» ակումբը նամակ գրի «Ռեալ» Մադրիդին կամ «Բարսելոնային» ու ասի հունվարի 15-ին «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում պետք ա ինձ հետ մրցես, մենք հետևողական ենք լինելու, որ համաձայնություն տաս «Սարագոսան» կարող է խաղալ «Ռեալի» հետ, բայց գավաթում, եթե որոշակի շեմեր հաղթահարի»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ