![]()
«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մի շարք եկեղեցականների ու վարչապետի նոյեմբերի 27-ի հանդիպմանն ու մինչ այդ եկեղեցականների ստորագրություններով հրապարակված փաստաթղթին:
«Ինձ ուրիշ բան ա հետաքրքիր.
էս եպիսկոպոսների ու վարչապետի հանդիպումից հետո տաշիր Սամոն ո՞նց ա բացատրելու իրա Հայաստան գալը:
Ինչպես հասկացանք, եկեղեցուն օգնական ձեռքեր պետք չեն, Սամոյի հաջորդ կրկեսային համարը պետք է լինի իրանց ձևով Մոսկվա հետ-հետ վազելը:
Այլապես նրա՝ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու փորձերը ամենևին եկեղեցուն փրկելը չէր, այլ եկեղեցու անունը օգտագործելով իրեն Հայաստան գործուղած քաղաքական հայրերի պատվերները կատարելը»,- գրել է Խաչատրյանը:
![]()