![]()
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գրում է.
‼️⛔️Դժգոհներ են հայտնվել։ Կամ ձուն ջարդող, մեջը մազ փնտրող։
Եկեղեցում գործընթաց կա։ Ներքին գործընթաց։ Հիմա դա լա՞վ է, թե՞ վատ, որ եպիսկոպոսաց դասի նշանակալի մասն իր պատասխանատվությունն ու հանձնառությունն է հաստատել, հաշվի առնելով արտակարգ իրավիճակը, որն արդյունք է քարորդ դար տեւած եւ հանդուրժված, անտեսված խայտառակության։
Իսկ դժգոհները դժգոհ են, թե «բա Կճոյանը…. բա Բենթլին….»։ Այո, Կճոյանը, այո Բենթլին։ Այնպես էլ չէ, որ միայն նա է, շատ են այլեւս։
Բայց ոմանք դժգոհ են։ Իսկ դուք գոհ կլինեիք, որ նա դե՞մ լիներ։ Ու կողմ լիներ Կտրիճ֊Եզրասիկ֊Ասողիկների՞ն։
Ոմանք էլ դժգոհ են իրենց պատկերացրած «ճշտի» բերումով։ Թե բա «դավաճանություն է», բա «քանի տարի է լռում էին» եւ այլն։ Ուզում եմ հասկանալ. ձեր գաղափարով «ճիշտը»` շարունակել լռե՞լն է, թե՞ բոլորի համար ակնհայտ դարձած հարամությանը մինչեւ վերջ կառչելը։ Թե՞ այնուամենայնիվ անեին այն, ինչ անում են։
Ձեր իմացած «ճշտով», ռուս չեկիստներին ծառայողը` «լա՞վ տղա յա, թե՞ վատ տղա»։ Դեհ, … իսկ եթե «լավ տղա յա», ապա ես չգիտեմ, թե դուք ինչի տղա եք արդյունքում։
Դադարեցրեք էս անկապ խոսակցությունները։
![]()