Բռնության ենթարկված տղան Նոյեմբերյանի քոլեջի սան է.մանրամասներ

Համացանցում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որում 4-5 դեռահասներ բռնություն են կիրառում մի պատանու նկատմամբ, ստորացնում նրան, սեռական բնույթի հայհոյանքներ տալիս, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում:

Ըստ տեղեկությունների՝ բռնության ենթարկող տղաները Զորական գյուղի դպրոցի բարձր դասարանների աշակերտներ են, իսկ բռնության ենթարկվող տղան՝ Նոյեմբերյանի քոլեջներից մեկի սան:

Քոլեջի ուսանողին բռնության և նվաստացման ենթարկած 5 դեռահասներն այս պահին ազատության մեջ են։

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Առաջին ատյանի դատարանը նրանցից 4-ի նկատմամբ բավարարել է միջնորդությունը և կալանավորել, մեկ անձի նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք։

«Խափանման միջոցը լրանալու ժամանակ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այս անգամ դատարանը մերժել է. դեռահասներն ազատ են արձակվել, միայն նրանցից մեկի նկատմամբ է կիրառվել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք»,- փոխանցեցին ՔԿ-ից:

Նշենք՝ հաշվի առնելով խափանման միջոցների երկաձգելու մասին տեղեկությունը և կադրերում տղաների հագուստը, ստացվում է՝ դեպքը նոր չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ