Եկեղեցում տեղի ունեցող ինքնամաքրման իրադարձությունները դրական են` հաշվի առնելով հանրային պահանջը. Դալլաքյան

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է մի շարք եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը, որով պահանջվում է Արշակ Խաչատրյանի և Կտրիճ Ներսիսյանի հեռացումը եկեղեցուց:

«Եկեղեցում տեղի ունեցող ինքնամաքրման իրադարձությունները դրական են`հաշվի առնելով այն հանրային պահանջը, որ կա հասարակության կողմից։

Սակայն այդ գործընթացում ներգրավված անձանց հանդեպ նույնպես պիտի ցուցաբերվի հավասար և արդար մոտեցում։ Մարդիկ սխալական են, և անմեղներ չկան։ Ցանկացած պահին ճիշտ ճանապարհին կանգնելը ողջունելի է։ Սակայն որևէ մեկի հանդեպ չպիտի ցուցաբերվի ընտրովի վարքագիծ` ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, եթե իհարկե նպատակը իրոք եկեղեցին մաքրելն է, այլ ոչ թե մի խմբի նկատմամբ կոմպրոմատներով մյուսներին չեզոքացնելը»,- գրել է Դալլաքյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ