![]()
«Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանի խոսքով՝ Մայր Աթոռի վերնախավը վաղուց պետք է հրաժարական տված լիներ, քանի որ բազմաթիվ նորմեր նրանք ոտնահարել են:
Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկար է տարածվել: Դրանում ասվում է, որ փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան): Վերջինս, սակայն, առոչինչ է համարել այդ արդյունքները: Հաշվի առնելով սա՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կտրիճ Ներսիսյանից և Արշակ Խաչատրյանից մաքրելու գործընթացին միանալու համար:
Ըստ զրուցակցի՝ Մայր Աթոռի հոգևոր բարձր դասի տասնյակ ներկայացուցիչներ, կարելի է ասել, ձեռքի հետ են զբաղված եղել կրոնի հետ կապված ծիսակատարություններով՝ դրանով քողարկելով անբարոյական գործարքները, որը կատարել և կատարում են:
Սաֆարյանը նկատում է՝ կուսակրոնության ուխտը խախտելը և զավակ ունենալը ամենափոքր մեղքն է, որ կատարել են նրանք. «Շնաբարո կերպարանք, խուլիգանական արարքներ, որոնք հատուկ են քրեածին մշակույթին, զենքով խորան մտնել, գողացած մեքենաներով ման գալ, հոգևորականների, կաթողիկոսների գերեզմանները վերածել են աղբանոցի»:
Ըստ Գագիկ Սաֆարյանի՝ այս մարդիկ սպասարկում են այլ երկրների շահերը, այդ թվում՝ եղել են գործիք նախկինում իշխող քաղաքական ուժերի ձեռքին. «Ինչքան պետք է հանդուրժենք, անառակ գործողությունները չափ ու սահման չունեն, ցոփ ու շվայտ կյանք են վարում»:
Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե Հայաստանում 5 տասնյակի հասնող քաղբանտարկյալներ կան, պատմաբանը այս տեսակետների հետ անհամաձայնություններ ունի: Նրա խոսքով՝ իրավապահները և դատարանները գործում են օրենքի տառին համապատասխան:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը նախկինում զբաղեցրած անձանց կողմից պարբերաբար արվող հայտարարություններին, զրուցակիցը նկատում է. «Սերժից, Լևոնից, Քոչարյանից ժողովուրդը նողկանք ու զզվանք է ապրում»:
Վերջինս կարծում է, որ Ռուսաստանը, քաղաքական խանդից ելնելով, փորձելու է Հայաստանում հրահրումների, սադրանքների միջոցով ապակայուն իրավիճակ ստեղծել:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()