![]()
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մթնոլորտային օդի պահպանության ոլորտում թափոնների, տերևների, խոզանների, բուսածածկի մնացորդների, աղբավայրերի այրումների վերաբերյալ արձանագրել է 998 դեպք:
Այս մասին ամփոփ վիճակագրություն է ներկայացրել Տեսչական մարմինը:
Ըստ այդմ՝
Թեժ գծի միջոցով ստացված 793 ահազանգ, այդ թվում՝
— 582՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից,
— 211՝ քաղաքացիներից։
74՝ Տեսչական մարմնի կողմից նախաձեռնված։
131՝ այլ մարմիններից (մարզպետարան, համայնքներ):
![]()
![]()
Արձանագրված դեպքերը՝ ըստ ՀՀ մարզերի.
23՝ Երևան
36՝ Արագածոտն
213՝ Արարատ
58՝ Արմավիր
62՝ Գեղարքունիք
38՝ Լոռի
74՝ Շիրակ
9՝ Սյունիք
14՝ Վայոց ձոր
432՝ Կոտայք
39՝ Տավուշ:
74 քաղաքացու նկատմամբ հարուցված վարչական վարույթներով կիրառվել են պատասխանատվության միջոցներ։
1 մլն 750 հազար ՀՀ դրամ կազմել է նշանակված տուգանքների ընդհանուր չափը։
3 հարուցված քրեական գործ։
39 միջնորդություն է ուղարկվել ՀՀ մարզպետներին՝ աղբավայրերում ինքնայրումներով պայմանավորված իրենց իրավասությունների շրջանակներում աղբավայրի հսկողություն, ինչպես նաև աղբի ինքնայրումը կանխելու համար հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելու համար պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով։
![]()
![]()
2025թ. ընթացքում բոլոր խոշորացված համայնքներում անցկացվել են մարզպետների, համայնքների ղեկավարների, ավագանիների և բնակիչների ներգրավմամբ իրազեկում հանդիպումներ՝ հրդեհների, հրդեհավտանգ իրավիճակների կանխարգելման, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների, ՎԻՎՕ-ով նախատեսված վարչական տուգանքների վերաբերյալ։
ԲԸՏՄ-ն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50 հազար դր.) երեքհարյուրապատիկի (300 հազար դր.) չափով:
Խստացված միջոցառումները շարունակական են։
![]()