![]()
Նոյեմբերի 27-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:
Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում ԵՄ առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ հարցեր:
Մարթա Կոսը ողջունել է Հայաստանի ձեռնարկած քայլերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում, ինչպես նաև ընդգծել է Հայաստանի կարևորությունը ԵՄ կապակցման օրակարգում:
Անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
![]()