Ավտոշուկայի հարևանությամբ կայանված ավտոմեքենայում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված ավտոմեքենայում դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն թե դժբախտ պատահար. պարզվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ