Կտրիճ Ներսիսյանը վաղուց կորցրել է կառավարումը, բայց չի գիտակցում. դուրս արի եկեղեցուց և ծառայիր քեզ վճարողին. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է մի շարք եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը, որով պահանջվում է Արշակ Խաչատրյանի և Կտրիճ Ներսիսյանի հեռացումը եկեղեցուց:

«Կտրիճ Ներսիսյանը վաղուց կորցրել է կառավարումը, բայց դեռ չի գիտակցում: Բարձրաստիճան հոգևորականները հասկացել են, թե ով է իրականում Կտրիճը և ինչ ճանապարհով է տանում հոտը: Հավատացյալ ժողովուրդը հաղթելու է ընդդիմադիր գործիչ Կտրիճին:

Օլիգարխների հովանավորությամբ ժողովրդի վստահությանն արժանանալ չես կարող, դուրս արի եկեղեցուց և ծառայիր քեզ վճարողին:

Հույս ունեմ, որ մնացած եկեղեցականները ևս կհետևեն այս օրինակին»,- գրել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ