![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է մի շարք եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը, որով պահանջվում է Արշակ Խաչատրյանի և Կտրիճ Ներսիսյանի հեռացումը եկեղեցուց:
«Գիտեի, որ մեր եկեղեցում միշտ եղել են ազնիվ և իրենց ծառայությանը նվիրված հոգևորականներ։ Այսօր էլ եպիսկոպոսները բարձրաձայնեցին Մայր Աթոռում տիրող խնդիրների մասին։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մաքրվելու է կեղծ, ոչ հոգևոր դրսևորումներից։
Իմ զորակցությունը եպիսկոպոսներին»,- գրել է պատգամավորը։
![]()