Լավ լուր բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուների համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է․

«2026թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։
Արդյունքում՝ կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։

Միաժամանակ, ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը։ Այսօրվա նիստում Կառավարությունը հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը։

Նշենք, որ 2025թ. հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է 366 հազար 432 քաղաքացի․ մեկ շահառուի ստացած հետվճարի միջին չափը 4,157 դրամ է։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է 314 մլրդ 194 մլն դրամի անկանխիկ գործարք, և հետվճարի տեսքով շահառուներին հետ է վերադարձվել շուրջ 30 մլրդ դրամ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ