ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոգևորականներին հրավիրել հանդիպման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականներին հրավիրել հանդիպման:

«Մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում և ես իհարկե, նրանց համաձայնության դեպքում, հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի նաև նրանց դիրքորոշումներն ու մոտեցումներն ավելի մանրամասն հասկանամ»,- Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Փաշինյանը:

Նա այս մասին խոսել է՝ անդրադառնալով մի շարք եպիսկոպոսների հրապարակած հայտարարությանը:

Վարչապետը հավելել է, որ այդ հնարավոր հանդիպումը պետք է՝ հոգևորականների դիրքորոշումն ավելի լավ հասկանալու համար, մինչ այդ ձեռնպահ կմնա որևէ հայտարարություն անելուց, բայց որդիական խոնարհմամբ և հաստատակամորեն ողջունում է հոգևորականների հայտարարությունը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ