![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Կտրիճ Ներսիսյանը նեղացած է Հռոմի պապից ու տրամադրված Կաթոլիկ եկեղեցու դեմ
Սյուզի Բադոյանը պատահական չէր այս օրերին եպիսկոպոսաց ժողովի մասնակից քահանաներին, սրբազաններին հարցնում՝ «Սրբազան, չե՞ք կարծում, որ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումը գեոքաղաքականություն է․․․»
Այդ «տեքստը» բացեց Սաթիկ Սեյրանյանը, ով եկեղեցու բակում հարցազրույց էր վարում Արագածոտնի մարզում ԿտրիճՆերսիսյանաամերձ երկու քահանաների հետ, որոնցից Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը հայտարարեց, որ քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Վատիկանում Կաթոլիկ եկեղեցում Հռոմի Պապի կողմից հաղորդություն է ստացել, այլևս չի կարող հայ եկեղեցում հաղորդություն ստանալ, քանի որ դա «մեծ մեղք է», որի համար էլ «կասկածի տակ դրվեց» անգամ Թալինում Տեր Թադե քահանայի մատուցած սուրբ պատարագի կանոնականությունը․․․ Նա նշել է, թե լուրջ կանոնական խախտում է տեղի ունենում, երբ Փաշինյանը «դիտավորությամբ թե անգիտությամբ» մոտենում է հաղորդում ստանալու, և վարդապետ հայրերը պարտավոր են այդ դեպքում մերժել նրա հաղորդությունը։ Ըստ այդմ՝ ապագայում տեղի ունենալիք պատարագներում նման «մեծ մեղքերը» բացառելու համար Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը հրապարակավ»պահանջել էր» Մայր Աթոռի խիստ հանձնարարականները վարդապետ հայրերին։
Այսպիսով, այն շրջանակը, որը «կառուցում է եկեղեցու պաշտպանության ստրատեգիան», որքան էլ չի բարձրաձայնում ամբողջ կոնցեպտը, բայց փորձում է Հայաստանի հանրությանն ու հայ ժողովրդին այս ամենը ներկայացնել իբրև աշխարհաքաղաքական ճակատամարտ, որի «հարձակվող կողմը» Հռոմի պապն ու Կաթոլիկ եկեղեցին են, որոնք փորձում են վերացնել, թուլացնել, ստրկացնել Հայ Առաքելական Եկեղեցուն։
Սա տեղավորվում է վերջերս նկատված մեկ այլ միտումի համատեքստում, երբ փորձ արվեց Հայ Առաքելական եկեղեցին ներկայացնել իբրև Ռուս ուղղափառ եկեղեցու մասնաճյուղ։ Ի վերջո դա մատնեց նաև Ռուս պատրաիրքի գրասենյակը, որտեղից մտահոգություն հնչեց Հայ Առաքելական եկեղեցու համար․․․
Այս ամենը նաև տեղավորվում է Ռուսաստանի կողմից Հայաստանի ԵՄ ինտեգրման կանխման ստրատեգիայի մեջ, որը դրսևորվեց այն բանից հետո, երբ վարչապետ Փաշինյանին Էստոնիայում դիմավորած ՀԱԵ թեմի առաջնորդը, ով ողջունել ու դրվատանքի խոսքեր էր հնչեցրել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ խաղաղամետության ու քրիստոնեական եվրոպական ընտանիքին վարամիավորվելու նպատակներին։ Նրա այդ խոսքերի կապակցությամբ խիստ դատապարտող հայտարարություն արվեց Մայր Աթոռից։
Այսպիսով, Կտրիճ Ներսիսյանը ոչ միայն կողմնորոշվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն Հայ առաքելական եկեղեցու պատկանելության դաշտում ու հարցում, այլ նաև գրգռվել է, որ Վատիկանում Հռոմի պապի մասնակցությամբ պատարագին ներկա չէր ինքը, և ներկա էր Հայաստանի վարչապետը․․․
Սա է պատճառը, որ մերձևիստ Նարեկ Կարապետյանը արագ թռավ Վաշինգտոն հանդիպելու ամերիկյան ծագումով Հռոմի պապի ընտրության հարցում մեծ դերակատարում ունեցած Դոնալդ Թրամփի ինֆորմացիոն ու քարոզչական ինֆլուենսերներին, այդ թվում՝ Թաքեր Կարլսոնին, ու նրանց պատմելու «ճշմարտությունը», իսկ Հայաստանում նշանակված քրիստոնեական աղոթքի նախաճաշի մասնակիցներին էլ հնարավորինս ուռկանը գցել ու քաշել դեպի իրենց կողմը․․․
Փաստացի, Ռուսաստանում Հռոմի պապի մասնակցությամբ պատարագը համարել են նաև կրոնական հարթության վրա Հայաստանը Եվրոպային ինտեգրելու քայլ, մանավանդ որ այդ ժողովին մասնակցում էր դարեր առաջ Հենրիխ 8-րդի օրոք Հռոմից անջատված Անգլիկան եկեղեցու գլուխը՝ Միացյալ թագավորության թագավոր Չարլզը, ում համար հետայսու այնտեղ թագավորական գահ տեղադրվեց Հռոմի պապի գահի կողքը որպես վերամիավորման քայլ․․․
Սակայն ուշագրավ է, որ Մայր Աթոռին ուղղված Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հորդորից հետո էլ այսօր տարածված հաղորդագրության մեջ միայն խոսվել էր Սուրբ պատարագի ժամանակ Կաթողիկոսի անվան զեղջման մասին, իսկ Կաթոլիկ եկեղեցում «հաղորդում ստացած վարչապետին» այլևս ՀԱԵ-ում հաղորդում չտալու մասին որևէ խոսք չկար․․․
Կտրիճ Ներսիսյանը ուղղակի չի կարող դա բացահայտ հնչեցնել՝ այրելով բոլոր կամուրջները։ Սական տեսանելի է, որ խնդիր է դրված «ամեն ձև» թույլ չտալ Հայ Առաքելական Եկեղեցու ու Կաթոլիկ եկեղեցու որևէ տեսակի մերձեցում․․․ Եվ դրա մասին պարզ խոսում են ավելի ցածր դասի հոգևորականներն ու սատարող լրատվամիջոցները
Ստյոպա Սաֆարյան
ՄԱՀՀԻ տնօրեն
![]()