Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը:

Հանդիպման մասնակիցները, մասնավորապես, քննարկել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր՝ երկու երկրների միջև հակամարտության կարգավորման գործում դրական առաջընթացի ֆոնին, հաղորդում է Haber Global-ը։

«Մեկ անգամ ևս ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված Թուրքիայի ջանքերը, ինչպես նաև Անկարայի ներդրումը տարածաշրջանի զարգացման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ