Ֆրանսիական բլանշ ցեղի տոհմային ոչխարներ՝ Ծաղկահովիտում. Պապոյանը ծանոթացել է ֆերմայի կառուցմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք, որտեղ ընթացքի մեջ է ոչխարաբուծական ֆերմայի կառուցումը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, Պապոյանը համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանի և ֆերմայի սեփականատեր Արմեն Թարզյանի հետ շրջել է կառուցապատվող տարածքում ու ծանոթացել աշխատանքների ընթացքին։

Ֆերմայում նախատեսվում է պահել շուրջ 200 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղի տոհմային ոչխար՝ հետագայում գլխաքանակի ավելացման հեռանկարով։

Նախարարը ներկայացրել է անասնաբուծության ոլորտի պետական աջակցության գործիքակազմը, մասնավորապես՝ «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024–2028 թթ.» ծրագիրը, որով շահառուները կարող են ձեռք բերել բարձր մթերատու տոհմային կենդանիներ և ստանալ դրանց արժեքի մինչև 50%-ի փոխհատուցում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ