![]()
ՆԳՆ-ն արձագանքել է տեղեկություններին, թե Փրկարար ծառայության ղեկավար, գեներալ Կամո Ցուցուլյանի որդին ինքնասպանության փորձ է կատարել։ ՆԳՆ-ից հայտնեցին, որ քաղաքացին վնասվածք է ստացել օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով և տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Նախարարությունից ընդգծեցին․ «Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։
![]()