![]()
Տեր Արմեն քահանա Մելքոնյանը, որը բնակվում է Վառնայում, տեսակապի միջոցով «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում զարմանք է արտահայտում, որ մինչ օրս Վազգեն (Բագրատ) Գալստանյանը կարգալույծ եղած չէ:
Ըստ նրա՝ եկեղեցու Կանոնագրքով եթե որևէ հոգևորական զբաղվում է քաղաքականությամբ, ապա պետք է կարգալույծ հռչակվի. «Բայց կարծես այս կանոնը չի հետաքրքրում մեր հոգևորականներին: Ինչ է նշանակում՝ նրանք քաղբանտարկյալ են: Բագրատ Գալստանյանը պատրաստվել է ահաբեկչություն իրականացնել, նռնակ տրաքացնելով, անիվներով վառելով՝ խաթարել ժողովրդի կյանքը»:
Քահանայի նկատառմամբ՝ վերջին 7 տարիներին Հայաստանում խոսելու համար ոչ մեկը չի բանտարկվել. «Բելգիայում Սերժի դեմ խոսողի մոտ մարդիկ ուղարկեցին, ծեծեցին, նա էլ վեր կացավ ներողություն խնդրեց»:
Տեր Արմեն քահանա Մելքոնյանը այն կարծիքին է, որ եկեղեցին մխրճվել է քաղաքականության մեջ, և ուզում են հին բարքերը վերադարձնել:
«Նախկինում ունեին դիվանագիտական անձնագիր և ազատ շարժվում էին, ուր ուզեին, այս իշխանությունը արգելեց դա: Կաթողիկոսը ուներ պետական մեքենաներ, որ հսկում էին իր անվտանգությունը: Վարչապետն ասաց՝ դու քեզ ումից ես պաշտպանում, քո ժողովրդի՞ց»,- ասում է նա:
Անդրադառնալով տեղի ունեցած Եպիսկոպոսաց ժողովին՝ քահանան նկատում է. «Բոլոր եպիսկոպոսները ուրախ-զվարթ էին, երբ Գևորգ սրբազանը ներս մտավ, բոլորը լրջացան, ասես սգի մեջ էին. դա բեմադրություն էր: Սրանք նմանվում են այծի, այծի ամոթը բաց է, սրանք այլևս չեն կարողանում իրար ծածկել: Բոլոր եպիսկոպոսները մխրճված են ցեխի մեջ»:
Տեր Արմեն քահանա Մելքոնյանը հայ ժողովրդին կոչ է հղում. «Մեր հավատացյալ ժողովրդին կոչ եմ անում ըմբոստանալ և չգնալ եկեղեցի, չմասնակցել այն հոգևորականների պատարագներին, որոնք լուռ են պղծությունների նկատմամբ»:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Արշակ Խաչատրյանը Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) ձեռքի բութ գործիքն է, որի միջոցով պատժում է ըմբոստ հոգևորականներին, զրուցակիցն ասում է. «Կտրիճի և Արշակի կապերը երբեք լավ չեն եղել, չգիտեմ՝ ինչ ընտանեկան հարցեր կան: Թշնամի են, մեկը մյուսին տանել չի կարողանում: Սրանք քանդեցին եկեղեցին: Մարդիկ ասում են՝ ինչպես գնամ այս հոգևորականի ձեռքից հաղորդություն ստանամ, երբ չգիտեմ՝ գիշերը նրա ձեռքերը ինչով էին զբաղված: Սարսափելի վիճակ է»:
Միաժամանակ հոգևորականը տեսակետ է հայտնում, որ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) բուրգը փլուզվում է. «Կտրիճ Ներսիսյանը և նրա բանդան պետք է դուրս շպրտվեն եկեղեցուց»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()