haqqin az-ի նույն լուրը ամիսներ առաջ տարածել էին Սուքիասյանի մասին ֆեյք լուրեր տարածող հայկական լրատվականները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել է ՀԷՑ-ը թուրքական ընկերությանը վաճառելու բանակցություններում Խաչատուր Սուքիասյանը ներգրավված լինելու վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցի հրապարակումը։

«Քիչ առաջ ադրբեջանական haqqin az լրատվականը, հղում անելով թուրքական haber sol org tr կայքին, լուր է տարածել, թե իբր ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներգրավված է ՀԷՑ-ը թուրքական ընկերությանը վաճառելու բանակցություններում։

Լուրը չի համապատասխանում իրականությանը։ Խաչատուր Սուքիասյանը ոչ մի ընկերության հետ, ոչ ՀԷՑ-ի վաճառքի և ոչ էլ այլ ընկերությունների վաճառքների հարցերով երբեք չի՛ բանակցել, չի՛ էլ բանակցելու։

Նկատենք, որ այս նույն լուրը ամիսներ առաջ տարածել էին Սուքիասյանի մասին պարբերաբար ֆեյք լուրեր տարածող, պատվեր կատարող հայկական լրատվականները և նախկին ռեժիմի քարոզիչները։

Հիշեցնենք նաև, որ տարիներ շարունակ նույն լրատվականները նմանատիպ ֆեյք լուրեր դարձյալ տարածել են. այն ժամանակ էլ գրում էին, թե իբր Սուքիասյանը գնելու է Երևանի համալսարանները, որոնք իբր դառնալու էին թուրքական հյուրանոցներ»,- հայտնել է Մկրտչյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ