Փաստացի դուրս եկած ենք. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններին:

«ՀԱՊԿ-ից դուրս գալը հակառուսականության մասի՞ն է խոսում: Եկեք վերանանք անուններից. եթե մի կազմակերպության ես անդամագրվում, օրինակ, ինչ-որ միության, ենթադրենք՝ Ժուռնալիստների միության, Մսավաճառների միության, և այդ կազմակերպությունն իր պարտավորությունները չի կատարում, դու ուզում ես դուրս գալ դրանից, դու հակալրագրո՞ղ ես, չէ՞»,- ասել է նա:

Արձագանքելով հարցին, թե ինչու դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից, ԱԺ նախագահը նկատել է.

«Փաստացի դուրս եկած ենք, ինչ վերաբերում է մնացածին, դա էլ թողեք մեր քաղաքական նպատակահարմարությանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ