ՀԷՑ-ի գործունեությունն ապահովելու համար բաց, թափանցիկ, ներառական գնումների գործընթացներն առաջ են մղվում

ՀԷՑ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումների ձեռք բերման բաց, թափանցիկ եւ ներառական գնումների գործընթացներն անշեղորեն առաջ են մղվում:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

ՀԷՑ հաղորդագրության համաձայն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց 35/10 կՎ 2*16 ՄՎԱ հզորության ենթակայանի համար 35/10 կՎ լրակազմ տրանսֆորմատորային մոդուլի (35 կՎ, 10 կՎ կոմուտացիոն սարքավորումներով և ուժային տրանսֆորմատորներով) ձեռքբերման համար:

«Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով, նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից ստանալ գնառաջարկներ:

Գնահարցումներ կատարելու նպատակով ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռված են մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ