Ընդդիմություն գոյություն չունի, նրանք ունեն միայն հակադարձողի կարգավիճակ. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ երկրում ընդդիմություն գոյություն չունի։

Սիմոնյանի խոսքով՝ ներկայում օրակարգը թելադրում է գործող իշխանությունը, իսկ ընդդիմությունն ունի միայն հակադարձողի կարգավիճակ։

Նա նշել է, որ ընդդիմությունն ասելիք չունի և վերջին հինգ տարին շարունակ արձագանքում է միայն նույն բնույթի արտահայտություններով՝ «թուրք, դավաճան, հողատու»։

Սիմոնյանը նաև հավելել է, որ նրանք ընտրությունների թեմայով ևս հստակ առաջարկ չեն ներկայացնում՝ նշելով, որ կարող էին, օրինակ, պահանջել 2026 թվականի հունիսի 7-ին ընտրությունների անցկացում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ