![]()
13-ամյա դպրոցականը խոստովանել է մորը սպանելու և բնակարանը հրկիզելու մեղքը, հայտնում է Shot-ը։
Հաղորդագրության համաձայն, առավոտյան Սանկտ Պետերբուրգի Կովալևսկայա փողոցի բնակարանում տեղի է ունեցել վեճ աղջկա և իր 46-ամյա մոր միջև։ Դեռահասը զայրացած էր՝ մոր կողմից հեռախոսի օգտագործման սահմանափակումների, ընկերների հետ հանդիպումների արգելքի և կյանքի խիստ վերահսկողության պատճառով։ Վեճի ընթացքում աղջիկը վերցրել է դանակը և մորը մահացու հարվածներ հասցրել։
Տեղի ունեցածը գիտակցելուց հետո դեռահասը փորձել է թաքցնել հետքերը. նա հրկիզել է բնակարանը, վնասել ձեռքերը և պատմություն հորինել անհայտ անձի մասին, որը, իբր, հարձակվել է իրենց վրա:
Այնուամենայնիվ, հարցաքննության ընթացքում նա խոստովանել է հանցանքը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
![]()