![]()
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահություն է հայտնել, որ Բաքվում պահվող գերիները կվերադառնան:
«Ունեցել ենք 200-ի հասնող գերի: Այսօր կա 23 հաստատված գերի, եկեք սպասենք և ես վստահ եմ, որ գերիների թիվն ինչ-որ պահի հասնելու է զրոյի:
Վերադառնալու են բոլորը, այդ թվում նաև այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները: Մեր իշխանությունն ամեն ինչ անելու է, որ բոլորն անխտիր վերադառնան»,- անդրադառնալով հարցին, նշել է Սիմոնյանը:
![]()