«Մոմը ոչ թե ԱԺ ամբիոնի առաջ պիտի վառեր, այլ իրենց կառավարման տարիներին պիտի աներ դա»․ Ջուլիետա Ազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Արմեն Աշոտյանը գաղութից իր հետ բերած մոմը ոչ թե ԱԺ ամբիոնի առաջ պիտի վառեր, այլ իրենց կառավարման տարիներին պիտի աներ դա, օրինակ՝ օլիգարխիկ-մոնոպոլիստական տնտեսական կառուցվածքին վերջ տալու համար, տնտեսական մրցակցության սահմանափակումների ու հաղթահարմանը միտված քայլեր ձեռնարկելու, մենաշնորհները վերացնելու, բանակի բարեփոխումները լիարժեք իրականացնելու, զենքի ու ռազմամթերքի մատակարարման խնդիրները կարգավորելու, ինչպես նաև հասարակական դժգոհության խորքային պատճառները վերլուծելու համար, և այսպես շարունակ…

Բայց եթե կարճ՝ այսօրվա խորհրդարանական լսումներից հատվածներ լսելով, նորից ստիպված ես մտածել բարձրաձայն.
Եվ Իրո՛ք, ինչից է ազատվե՛լ մեր ժողովուրդը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ